Մահացել է The Daily Telegraph-ի սեփականատերը

Մահացել է The Daily Telegraph-ի սեփականատերը

Մահացել է Telegraph Media Group-ի սեփականատեր, միլիարդատեր Դեւիդ Բարկլին, ում պատկանում է The Daily Telegraph հայտնի պարբերականը։ Նա 86 տարեկան էր։ Դեւիդ Բարկլին իր երկվորյակ եղբոր՝ Ֆրեդերիկ Բարկլիի հետ 1960-ական թթ զբաղվել է շինությունների նորոգություններով, անշարժ գույքի վաճառքով եւ վարձակալությամբ։ Այնուհետեւ երկու եղբայրները ահռելի կարողություն են կուտակել հյուրանոցային բիզնեսում եւ մանրածախ առեւտրի ոլորտում։ 2004 թվականին նրանք գնում են Telegraph Media Group-ը, որին պատկանում են՝ The Daily Telegraph եւ The Sunday Telegraph պարբերականները, ինչպես նաեւ The Spectator հանդեսը։ The Daily Telegraph-ը, որ հիմնադրվել է 1855 թվականին, հայտնի է պահպանողականների հանդեպ իր լոյալ վերաբերմունքով։