Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է1408-ի

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է1408-ի

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն աճել է 180-ով։ Այս մասին գրում է The Independent-ը։ Ընդհանուր առմամբ մահացածների թիվը կազմում է 1408 մարդ։ Բացի այդ, կորոնավիրուսի առկայության թեստ է անցել 134 941 մարդ, որից հաստատվել է 22 141-ի մոտ։