ՌԴ տարածքին հարվածել չի կարելի. Լոնդոնը մերժել է Կիևին
Ուկրաինան Մեծ Բրիտանիայից թույլտվություն չի ստացել Կուրսկի մարզ ներխուժման ժամանակ Storm Shadow հեռահար հրթիռներ օգտագործելու համար, The Telegraph-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը։
«Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել: Մենք տրամադրում ենք ռազմական օգնություն՝ աջակցելու Ուկրաինայի ինքնապաշտպանության հստակ իրավունքին։ Մենք միանշանակ հայտարարել ենք, որ Մեծ Բրիտանիայի տրամադրած տեխնիկան նախատեսված է Ուկրաինայի պաշտպանության համար»,- նշել է հրատարակության զրուցակիցը։
The Telegraph-ը պարզաբանում է, որ Storm Shadow հրթիռների կիրառման որոշումը կախված է ոչ միայն բրիտանական կառավարությունից, այլ նաև Ֆրանսիայից, քանի որ այս զենքը երկու երկրների համատեղ մշակումն է։
Բացի այդ, Կիևը խնդրել է ԱՄՆ-ին թույլ տալ երկրի բանակին ATACMS հրթիռներ կիրառել Կուրսկի մարզում հարձակման ժամանակ, սակայն մինչ այժմ դա մերժվել է, պնդում է հրատարակությունը։
Կարծիքներ