Քոչարյանի գործը կասեցնելու նոր միջնորդություն ներկայացվեց

Քոչարյանի գործը կասեցնելու նոր միջնորդություն ներկայացվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին  Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին Սահմանադրական դատարան դիմելու եւ գործը կասեցնելու վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ միջնորդությունները նույն բովանդակությունն ունեն, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դրանք միաժամանակ քննել: