Ողբերգական դեպք. ննջարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը, նրանք թողել են երկտող

Ողբերգական դեպք. ննջարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը, նրանք թողել են երկտող

Կոտայքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է, և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։

Տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։