Կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով, այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը։
Կարծիքներ