Թուրքիայի Պնախարարի օդանավը բախվել է թռչնի ու արտակարգ վայրէջք կատարել

Թուրքիայի Պնախարարի օդանավը բախվել է թռչնի ու արտակարգ վայրէջք կատարել

Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարին սպասարկող օդանավը, որում եղել է նաեւ նախարար Աքարը, բախվել է թռչնի հետ ու արտակարգ վայրէջք կատարել։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությանը։

Ըստ հաղորդման, բախման հետեւանքով օդանավի ապակին ճաքած է եղել, որի պատճառով էլ որոշում է կայացվել հարկադիր վայրէջք կատարել։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Ղազիանթափի օդանավակայանից օդանավի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։

Նշենք, որ նախարար Աքարը վերադառնում էր Անկարա՝ Սիրիայի սահման կատարած այցից։Աքարի հետ օդանավում են եղել ԳՇ պետ Յաշար Գյուլերըւ եւ ցամաքային զորքերի հրամանատար Ումութ Դյունդարը։