Տիկին Գայանեին ասել եմ՝ ինչու չեմ ցանկացել այդ պահին Եռաբլուր գնալ․ Փաշինյան

Տիկին Գայանեին ասել եմ՝ ինչու չեմ ցանկացել այդ պահին Եռաբլուր գնալ․ Փաշինյան

«Տիկին Գայանեին ասել եմ՝ հարգելի տիկին Գայանե, իմ կամքից անկախ ինչու եք ինձ տանում Եռաբլուր։ Տիկին Գայանեին ասել եմ նաև, որ վերցնի իմ համարը ու եթե կարիք լինի հանդիպելու, կհանդիպենք։ Ասել եմ նաև, որ եթե կարիք լինի անգամ հանդիպելու Եռաբլուրում, դա էլ կքննարկենք։ Ասել եմ նաև, որ իսկ ինչ վերաբերվում է հենց այս պահին, ես այս պահին չեմ ուզում գալ Ձեզ հետ Եռաբլուր»։

Այս մասին քիչ առաջ դատարանի բակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Ես տիկին Գայանեին ասել եմ նաև, որ Եռաբլուր այդ պահին իր հետ չեմ գնա այն պատճառով, որ առանց իմ կամքը հարցնելու նա պազապես ասել է՝ գնում ենք այստեղ։ Իսկ մինչև այդ որևէ խոսակցություն չի եղել Եռաբլուր գնալու մասին, նա պարզապես ասել է՝ նստում ենք մեքենան զրուցելու, ես էլ նստել եմ»,- հավելեց նա։