Ադրբեջանցի լրագրողներին հիմար անվանած Դե Բյազիից ներողություն են պահանջում

Ադրբեջանցի լրագրողներին հիմար անվանած Դե Բյազիից ներողություն են պահանջում

Դե Բյազիի հայտարարությունները լրագրողների մասին չեն տեղավորվում էթիկական շրջանակներում և պետք է դատապարտվեն։

Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Ռաշադ Մաջիդը՝ մեկնաբանելով երեկվա ասուլիսում Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բիազիի հայտարարություններն ադրբեջանցի լրագրողների մասին։

Միևնույն ժամանակ, պաշտոնյան վելել է, որ գնահատում է Դե Բյազիի խոսքերի համար ԱՖՖ գլխավոր քարտուղարի հնչեցրած ներողությունը․

«Բայց ինքը՝ Դե Բյազին, նույնպես պետք է գնա այս քայլին»։

Հիշեցնենք, որ երեկ Բելգիա-Ադրբեջան խաղից հետո, որտեղ ադրբեջանցիների ընտրանին 5 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը, հրավիրված մամուլի ասուլիսում իտալացի մասնագետը վիրավորական արտահայտություններ էր արել իր գլխավորած հավաքականի երկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասին։

«Ես երբեք չեմ հանդիպել նման հիմար լրագրողների։ Նրանք ոչինչ չգիտեն, հիմար հարցեր են տալիս։ Նրանք պարզապես հիմար են և մոռանում են Բաքվում Ավստրիայի, Շվեդիայի, Բելգիայի հետ մեր հանդիպումների մասին։ Նրանք չեն կարողանում գիտակցել, որ FIAT 500-ը չի կարող հաղթել Ferrari-ին»,- ասել է Դե Բյազին։