Նախագահը խոստովանել է, որ երբեմն շփոթում է անունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ իր ելույթների ժամանակ երբեմն սխալներ է թույլ տալիս, շփոթում է անունները, սակայն բացառել է, ընտրապայքարից իր դուրս գալը։ «Դուք կարող է նկատած լինեք, որ դեբատներից հետո մամուլը ինձ դարձրել է քննադատության թիրախ։ Ես շատ սխալներ եմ անում»,- ասել է Բայդենը Միչիգանում տեղի ունեցած հավաքի ժամանակ եւ հավելել, որ իրեն շատ խիստ են քննադատում այն բանի համար, որ շփոթում է անունները։
Նա նաեւ ասել է, որ լրատվամիջոցները նույն ուշադրությամբ չեն արձանագրում Դոնալդ Թրամփի սխալները։ Այդ ամենով հանդերձ, նա ասել է, որ կմնա ընտրապայքարում եւ կհաղթի։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու է այս տարվա նոյեմբերի հինգին։
Կարծիքներ