Xiaomi-ն ամբողջովին ռոբոտացված նոր գործարան է բացում 

Xiaomi-ն ամբողջովին ռոբոտացված նոր գործարան է բացում 

Տեխնիկա արտադրող Xiaomi ընկերությունը բացել է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող նոր գործարան, որն ամբողջովին ռոբոտացված է։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Լեյ Ծյունը։ «Սմարթ գործարանը» աշխատում է Պեկինում։ Գործելու է օրական քսանչորս ժամ։ Սարքավորումները գործակցելու են մեկմեկու հետ, հավաքելու են փոշին եւ ստուգելու են նաեւ արտադրանքի որակը։ Նախատեսվում է, որ օրական գործարանը կկարողանա թողարկել 86,4 հազար սմարթֆոն կամ մեկ սմարթֆոն մեկ վայրկյանում։ Նախագծի արժեքը 2,4 միլիարդ յուան է։

Նշվում է, որ Պեկինում նման գործարանի բացումը դեռ առաջին քայլն է, առաջիկայում նմանատիպ գործարանների թիվը կավելանա։