WhatsApp-ը խստացրել է պայքարը անբարեխիղճ օգտատերերի դեմ

WhatsApp-ը խստացրել է պայքարը անբարեխիղճ օգտատերերի դեմ

WhatsApp-ը սկսել է ընդմիշտ արգելափակել այն բոլոր հեռախոսային համարները, որոնք գրանցված են ոչ կոռեկտ անվանումներով խմբերում։ Այս մասին գրում է iXBT.com-ը։ Ըստ պարբերականի տեղեկությունների, վերջին մի քանի շաբաթների ընթացքում հատկապես նման բողոքներ սկսել են հնչել մեսենջերն օգտագործող շատ օգտատերերից։

Մեսենջերի ղեկավարությունը, սակայն, հայտարարում է իր կողմից, որ հայտնաբերել է բազմաթիվ խմբեր, որոնց անվանումները «չարամիտ» բովանդակություն ունեն, իսկ դրանցում ներգրավված օգտատերերը խախտել են ծառայության օգտագործման կանոնները։ Նշենք, որ վերջին շրջանում WhatsApp-ն ակտիվ պայքար է սկսել ֆեյքնյուզի, ագրեսիայի եւ փոստաղբային ինֆորմացիայի դեմ։