Այն, ինչ Մելիքբեկյանը և Մելենդեսն անում են հայկական ֆուտբոլում՝ խայտառակություն է

Այն, ինչ Մելիքբեկյանը և Մելենդեսն անում են հայկական ֆուտբոլում՝ խայտառակություն է

«Ներողություն եմ խնդրում Սուրեն Բաղադասարյանից, որ ժամանակին չեմ լսել նրան ու սխալվել եմ Արմեն Նիկողոսյանի ու Արմեն Մելիքբեկյանի հարցում: Նիկողոսյան Արմենի մասին չեմ ցանկանում խոսել:

Մելիքբեկյան Արմենը իմ նախագահության ժամանակ եղել է տնօրենի տեղակալ: Ես նրան ազատել եմ աշխատանքից:

Մի անգամ Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականներից մեկի հետ մեկնել էր Իսպանիա: Ով մեկնում է արտասահման, մենք նրա հետ տալիս եք բանկային քարտ, որպեսզի գումար ունենա և համապատասխան ծախսեր անի: Երբ հերթական անգամ Մելիքբեկյանը վերադարձավ Իսպանիայից, նա ասաց, որ քարտը գողացել են, իսկ վրայի ամբողջ գումարը վերցրել են: Խոսքը մի քանի հազարի մասին է:

Այդ գումարն անձամբ իմ գրպանից եմ վճարել, այնուհետև նրան ազատել աշխատանքից: Գիտեք, հիմա շատ հեշտ է, երբ բանկային քարտդ կորցնում ես, մեկ րոպե հետո կարող ես արգելափակել: Ես ինքս գիտեմ, թե նա ով է:
Այն, ինչ նա և Մելենդեսն անում են հայկական ֆուտբոլում, խայտառակություն է»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։