«Դարոինկ» ընկերությունում կորոնավիրուսի դեպքը հաստատվել է

«Դարոինկ» ընկերությունում կորոնավիրուսի դեպքը հաստատվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էր «Դարոինկ» ընկերությունում կորոնավիրուսով վարակին վերաբերող տեղեկությունը, ասաց․

«Լուրը ստանալուց հետո մենք հանդիպել ենք «Դարոինկ» ընկերության հետ, մեր տեսուչները գնացել են ,և տեղում պարզվել է, որ վարակվածը  մենեջեր է, այլ ոչ արտադրության աշխատակից։ Իհարկե, դա ավելի լայն շրջանակ վարակելու վտանգ կարող է ներկայացնել, բայց ինչ վերաբերում է տվյալ արտադրության աշխատակիցներին , նրանք շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ, և վարակի տարածումը ընկերությունում գրեթե զրոյական վտանգ ունի»։

«Հրապարակի» հարցին, թե ՍԱՏՄ ստուգումների արդյունքում եղե՞լ են դեպքեր, երբ դադարեցվել է տնտեսվարողի գործունեությունը՝ սահմանված նորմերը չպահպանելու հիմքով, եղե՞լ են տուգանքներ և քանի՞ նման դեպք է գրանցվել, ՍԱՏՄ ղեկավարը պատասխանեց․

«Այս ընթացքում մենք աշխատում ենք տուգանքներ չկիրառել , միակ տուգանքը, այպես կոչված, որ կիրառում ենք, աշխատանքի գործունեության կասեցումն է, և այս ընթացքում եղել է մի դեպք երբ կասեցվել է մինչև մեր բելեր ցուցումները կիրականացվեն»։