Ուկրաինան ստիպված կլինի նահանջել Կուրսկից. Գերմանիայում տարակուսած են
Գերմանական Bild թերթի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերի Կուրսկի գործողության հաջողությունները գերագնահատելուց։
Նա կասկած է հայտնել Ուկրաինայի ռազմավարության վերաբերյալ՝ տարակուսելով, թե ինչու առանցքային ճակատներում բեկում մտցնելու փոխարեն, ինչպիսիք են Խարկովը, Լուգանսկը, Դոնեցկը կամ Զապորոժօեն, որոշում են կայացրել հարձակվել Կուրսկի մարզի վրա։
Ռյոպկեն ընդգծել է, որ Ուկրաինան, հավանաբար, ստիպված կլինի նահանջել Ռուսաստանից, հնարավոր է միջազգային ճնշման ներքո՝ խաղաղ բանակցությունների համատեքստում: Նա նման ռազմավարությունն անվանել է ռիսկային՝ հույս հայտնելով, որ սա ընդամենը դիվերսիոն մանևր է Ուկրաինայի հարավի և արևելքի ազատագրումից առաջ։
Կարծիքներ