Ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր․ ժամանակացույց

 Ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր․ ժամանակացույց

Կատարում շարունակվում է Աշխարհի առաջնությունը։ Երեկվանից կայանում են խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հետո հայտնի է դառնալու, թե 1/8 եզրափակչում որ հավաքականը ում դեմ է մրցելու։  

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։

Ներկայացնում ենք երրորդ տուրի այսօրվա հանդիպումների ժամանակացույցը՝ Ավստրալիա-Դանիա, Ֆրանսիա-Թունիս (19:00), Արգենտինա-Լեհաստան, Մեքսիկա-Սաուդյան Արաբիա(23:00):

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը երկրորդ տուրից հետո է ապահովել տեղը 1/8 եզրափակչում, D խմբում երկրորդ տեղի համար պայքարելու են Թունիսը, Դանիան ու Ավստրալիան։ Արգենտինայի հավաքականը, հիշեցնենք, ընդգրկված է C խմբում, որտեղ առաջին երկու տուրերից հետո առաջատարը Լեհաստանի հավաքականն է, սակայն վերջինիս նկատմամբ հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը հնարավորություն կունենա առաջին հորիզանակով դուրս գալ 1/8: