ՎՏԲ-ում տնօրեն է եղել․ ի՞նչ կենսագրություն ունի նոր փոխնախարարը

ՎՏԲ-ում տնօրեն է եղել․ ի՞նչ կենսագրություն ունի նոր փոխնախարարը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել Նարեկ Տերյանը։ Նրա մասին որևէ կենսագրական տվյալ հայտնի չէր, և ինչպես ենթադրել էինք, պարզվեց, որ էկոնոմիկայի նախարարության հետ որևէ կապ չունի, այսինքն՝ հերթական դրսից բերած կադրն է։

Նախարարությունը հրապարակել է Տերյանի կենսագրությունը, և այսպես՝ 2006-2010 թվականներին Տերյանը աշխատել է «ՎՏԲ Գրուպ» ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ, նախագծերի ղեկավար, 

2010-2012թթ․, 2015-2017թթ․- առևտրային բանկեր, մանրածախ բիզնեսի տնօրինության պետ, բիզնեսի զարգացման ղեկավար

2012-2015- «ՎՏԲ Գրուպ», գործադիր տնօրեն, կորպորատիվ վաճառքների տնօրինության պետի տեղակալ,

2017-2018թթ․- Մոսկվայի շրջանի կառավարություն, խորհրդական,

2018-2021թթ․- «Դիալոգ» խորհրդատվական ընկերություն, կառավարող գործընկեր։