Նովոսիբիրսկում բեմադրվել է Ջեմմա Ավետիսյանի «Տակնուվրա» ներկայացումը 

Նովոսիբիրսկում բեմադրվել է Ջեմմա Ավետիսյանի «Տակնուվրա» ներկայացումը 

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Ջեմմա Ավետիսյանի «Տակնուվրա» պիեսը։ Պիեսում գործողությունները տեղի են ունենում Հյսուսիսային Կովկասի ինչ որ փոքրիկ քաղաքում։ Աղջիկը վերադառնում է հայրենի եզերք, որպեսզի միայնակ հետաքննի քրոջ ինքնասպանությունը, ով, թվում էր թե երջանիկ ամուսնացած է եւ ապրում է իր ընտանիքով։

Ուշադրության կենտրոնում հայրիշխանական հասարակության չափանիշներն են, որոնք հաճախ փոխանցվում են սերնդեսերունդ եւ ոչ միայն բարձր բարոյական պահանջներ են ենթադրում, այլ նաեւ կենցաղային բռնությունը։ Ներկայացումը համարվել է 21-22 թատերական սեզոնում Ռուսաստանի ամենից նշանակալի պրեմիերաներից մեկը, ըստ ռուսական «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի փորձագիտական խորհրդի եզրակացության։