Պուտինը հանդես կգա նախընտրական ծրագրով

Երեկ՝ փետրվարի 20-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 29-ին հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով։
Փորձագետները URA.RU-ի հետ զրույցում համոզմունք են հայտնել, որ սպասվելիք իրադարձությունն առաջիկա տարիների քաղաքականության մեկնարկային կետն է։
Նրանց կարծիքով, պետության ղեկավարի առաջիկա ուղերձը կդառնա նախընտրական քարոզարշավի մաս և ուղղված կլինի ոչ այնքան էլիտաներին, որքան շարքային ռուսներին։
Սահմանադրության համաձայն՝ նախագահն ամենամյա ուղերձներով դիմում է Դաշնային ժողովին՝ երկրում տիրող իրավիճակի և պետության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ դիտարկումներով։
Այս ուղերձը կլինի 28-րդը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ, իսկ 18-րդը Վլադիմիր Պուտինի համար։ 2022-ին որոշվել էր նման միջացառում չանցկացնել, իսկ Կրեմլի ղեկավարի վերջին համանման ուղերձը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարին։
Կարծիքներ