Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները. Իշխան Սաղաթելյան

Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգևորում և մղում ենք բաղձալի հաղթանակի։ 
Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցվում երկրի ղեկավարի կողմից և զուգահեռ խոսվում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է և՛ անհասկանալի, և՛ անընդունելի։
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ և նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։ 
Ժողովուրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչև գեներալ, կամավորից մինչև թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչև բժիշկ և առաջնագծում հերոսացող երիտասարդ։
Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները և կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում և թիկունքում։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝  իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է։ Չհաղթելու տարբերակ չունենք։»