Իմ և «Անտիֆեյքի» անունից հայտնում ենք ձեզ մեր խորին երախտագիտությունը

Իմ և «Անտիֆեյքի» անունից հայտնում ենք ձեզ մեր խորին երախտագիտությունը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Իմ և Antifake.am-ի կողմից խորին երախտագիտությամբ

Հակասահամանադրական հանրաքվեն վերահսկելու նպատակով Անտիֆեյքը դրամահավաք էր հայտարարել և շատ կարճ ժամանակում բավականաչափ գումար էր հավաքվել:
Արտակարգ դրությամբ պայմանավորված երկար ժամանակ չէինք ստուգել հաշվեհամարը և այսօր մեկ այլ պատճառով ստուգեցինք հաշվեհամարը և հաճելիորեն զարմացանք և խիստ շոյվեցինք: Ուրեմն մեր մի քանի տասնյակ հայրենակիցներ տարբեր չափերի գումարներ են փոխանցել մեր հաշվին ընտրությունները վերահսկելու համար:
Սիրելի հայրենակիցներ, իմ և Անտիֆեյքի անունից հայտնում ենք ձեզ մեր խորին երախտագիտությունը մեզ աջակցելու համար: Չեք պատկերացնի որքան մեծ ստիմուլ ստացանք տեսնելով ձեր ներդրումները, դուք ուղղակի մեր եռանդը տասնապատկեցիք: Վստահեցնում եմ ձեզ բոլորիդ, որ մենք ձեզ երբեք հուսախաբ չենք անելու: Մենք աշխատել և շարունակելու ենք աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության: Երիցս շնորհակալ ենք բոլորիցդ:
Հ.Գ. Հավաքված գումարները ծախսվելու են այն նպատակով որոի համար հավաքվել են: Իսկ փոխանցողների անունները չենք հրապարակում քանի դեռ չունենք նրանց համաձայնությունը»։