Խաղաղության միակ ճանապարհը հայ զինվորականների դուրս բերումն է ԼՂ-ից․ Ադրբեջանի ԱԳՆ

Խաղաղության միակ ճանապարհը հայ զինվորականների դուրս բերումն է ԼՂ-ից․ Ադրբեջանի ԱԳՆ

«Տարածաշրջանում խաղաղության միակ ճանապարհը հայ զինվորականների լիակատար դուրսբերումն է Ղարաբաղից և Ստեփանակերտի ռեժիմի լուծարումը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նկատիի ունենալով Արցախի պաշտպանության բանակի զինաթափումը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանցիները ինտենսիվ գնդակոծում են Ստեփանակերտն ու մյուս շրջանները, հայտարարելով, այսպես կոչված «հակադիվերսիոն միջոցառումների մասին»։

Ստեփանակերտում հաստատել են Արցախի մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի գնդակոծման մասին տեղեկությունները։