Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27121-ի

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27121-ի

Իսպանիայում վերջին յոթ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 27 121 մարդու։ Այս մասին հայտնում է Իսպանիայի Առողջապահության նախարարությունը։ ПЦР-թեստերի օգնությամբ, վերջին մեկ օրում հայտնաբերվել է 187 նոր վարակակիր։ Վարակվածների ընդհանուր թիվը պանդեմիայի սկզբից ի վեր կազմել է 238 564 մարդ։

Նշենք, որ իսպանական կառավարությունը ապրիլի վերջին մշակել էր աստիճանաբար կարանտինային սահմանափակումներից դուրս գալու ծրագիր։ Այդ ծրագիրը ռեգիոններում պետք է կիրառվեն ըստ տեղի համաճարակային իրավիճակի։

Նշենք, որ շրջանների միջեւ հաղորդակցությունը սահմանափակված է։ Կարանտինից դուրս գալու հետ զուգահեռ համաճարակային իրադրությունը չի վատթարանում։ Ոչ մեծ բռնկման օջախներ կան Սեուտեում, որը սահմանակից է Մարոկկոյին, կատալոնական Լերիդեում, Մուրսիա նահանգի Տոտանեում եւ Կաստիլիա լա Մանչա նահանգում գտնվում Կուենկեում։