Առաջարկում են Գրենլանդիայում ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ անհրաժեշտ է ավելացնել Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը՝ կղզու հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հավակնությունների ներկայացումից հետո։ Այս մասին հայտնում է RND-ն։ Շոլցը շեշտել է, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է կիրառվի բոլորի եւ յուրաքանչյուրի հանդեպ։
Նա նկատել է, որ կլիմայական փոփոխությունները փոխում են Արկտիկական ռեգիոնը, բացում նավագնացության նոր հեռանկարներ, որոնց հանդեպ Ռուսաստանն ու Չինաստանը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։ Դրա համար էլ անհրաժեշտ է անվտանգային հարցերը քննարկել ՆԱՏՕ-ի շրջանակում։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ Գերմանիայի կանցլերի, անհրաժեշտ է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում։
Կարծիքներ