Ալիեւը՝ շփման գծում

Ալիեւը՝ շփման գծում

Ինչպես հաղորդում է «Ազերթաջը»՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրվա առաջին կեսին այցելել է Թարթառ, որտեղ ներկա է գտնվել նոր արտադրական ձեռնարկության բացման արարողությանը: Այնուհետեւ նա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ուղեկցությամբ եղել է Աղդամի ուղղության զորամասերից մեկին եւ ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին: Շփման գծին մոտ զորամասում Ալիեւի մասնակցությամբ որեւէ միջոցառման մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում: