Ուզում են Արցախը պոկել Հայաստանից․ ՄԱԿ-ը այդ խմբի մի մասն է

Ուզում են Արցախը պոկել Հայաստանից․ ՄԱԿ-ը այդ խմբի մի մասն է

Հայաստանում արդեն 4 տարի շարունակ շինծու գործեր են սարքում ու մարդկանց նետում են բանտերը։ Այո, ապօրինի գործեր են, որովհետև դրանք այդպես էլ չեն ապացուցվում, ավելին՝ դրանցից ամենաաղմկահարույցը նույնիսկ համարվեց հակասահմանադրական, սակայն ՄԱԿ-ի համար փաստորեն այս մարդիկ գոյություն չունեն։ Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հովհաննես Իշխանյանը։ Նշենք, որ ակցիան իրականացվում  է ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների։

«Իրականում ՄԱԿ-ը ևս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել։ Դա այդպես է, որովհետև  մեր բոլոր քաղբանտարկյալները, եթե ուշադրություն դարձնենք, այն մարդիկ են, որոնք նվիրված են Արցախին։ Կամ մտավորականներ են կալանավորվում, կամ այն մարդիկ, որոնք այո, նվիրված են եղել ու նվիրված են Արցախին, օրինակ Արմեն Գրիգորյանը»,- հավելեց նա։