ՀՀ ղեկավարությունը ոչ թե մեզ է դավաճանում, այլ սեփական ժողովրդին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է հայ ժողովրդին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն արեւմտյան նպատակների։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և մյուս մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ ծավալը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ ու իրենց գործընկերներին չեն դավաճանում, այլ՝ սեփական ժողովրդին»,- ասել է դիվանագետը։
Կարծիքներ