Ինչ հետեւանք կունենա ԱՄՆ կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը

Ինչ հետեւանք կունենա ԱՄՆ կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը

Միացյալ Նահանգների կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը խորապես կազդի հատկապես Աֆրիկայի երկրների՝ հանրային առողջության սպառնալիքների, ներառյալ նաեւ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի կարողությունների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Աֆրիկայի ներկայացուցիչ Միխել Յոն, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։ «Սա վատ ժամանակ է, որպեսզի ինչ որ մեկը հրաժարվի վճարումներ անել։ Պահանջվում է մեծ համերաշխություն։ Հնարավոր է, որ զարգացած երկրներն ավելի քիչ ունեն ԱՀԿ կարիքը, սակայն մեր մայրցամաքի համար կազմակերպության գործունեությունը անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք շարունակել օգնել երկրներին։ Մենք ունենք երկրներ, որոնք տեւականորեն ճգնաժամի մեջ են»,- ասել է Յոն։ Նա ասել է, որ Աֆրիկայի երկրների առողջապահական բյուջեի ներդրումների 80 տոկոսը կատարվում են անդամ պետությունների կողմից, իսկ դրա 20 տոկոսը կատարում է ԱՄՆ-ն։