«Միշտ երիտասարդ» տատիկի խորհուրդները․ ինչպես պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը

«Միշտ երիտասարդ» տատիկի խորհուրդները․ ինչպես պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը

Անգլիական Բերքշիր կոմսության բնակչուհին ով հայտնի է «միշտ երիտասարդ տատիկ» մականունով, պատմել է, թե ինչն է իրեն օգնում պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը եւ երեւալ իրական տարիքից շատ ավելի երիտասարդ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ 53-ամյա Թրեյսի Բելինդան, այդպես է կնոջ անունը, ունի երեք երեխա եւ երկու թոռ, սակայն ամեն երկու շաբաթը մեկ գնում է սպա-պրոցեդուրաների։ Բացի այդ, ամեն անգամ փողոց դուրս գալուց առաջ քսում է արեւապաշտպան կրեմ, որպեսզի մաշկի ծերացումը դանդաղեցնի։ Նա խոստովանել է, որ վերջին շրջանում իր համար շատ ավելի դժվար է մնալ կազմվածքի մեջ, հատկապես որովայնի շրջանում եւ Թրեյսին սկսել է ճարպակուտակման դեմ պայքարել սպորտով զբաղվելով։ Շաբաթական հինգ անգամ նա զբաղվում է մարմնամարզությամբ, ընդ որում՝ ինտենսիվ ռեժիմով՝ 30 վայրկյան մարզանք է անում, 30 վրկ․՝ հանգստանում։ Թրեյսի Բելինդան նաեւ ասել է, որ ակտիվորեն օգտվում է նաեւ կոսմետոլոգի ծառայությունից եւ այս կերպ իրեն զգում 30 տարեկան։