ՌԴ-ն դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը

ՌԴ-ն դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը

Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր ներդրողը` ընթացիկ ֆինանսական տարում կատարելով 2,76 միլիարդ դոլարի ներդրում։

Այդ մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները սահմանում ենք որպես ռազմավարական, և համագործակցում ենք շատ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական։ 

Չինաստանը և Ռուսաստանը մեր երկու հիմնական տնտեսական գործընկերներն են։ Իրանը նախատեսում է ընդլայնել հարաբերությունները նրանց հետ ռազմավարական համաձայնագրերի միջոցով»,- ասել է նախարարը։

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ ընթացիկ ֆինանսական տարում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ներդրումների երկու երրորդը կատարվել է Ռուսաստանից։