Վաղը Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են․ ի՞նչ է հայտնի

Վաղը Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են․ ի՞նչ է հայտնի

Վաղը՝ փետրվարի 25-ին, Բելառուսում կանցկացվեն խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները։
Հայտնի է նաև, որ ապրիլի 4-ին էլ տեղի կունենա վերին պալատի ընտրությունները։

Ավելի վաղ՝ 2023 թ․ նոյեմբերի 20-ին, համապատասխան հրամանագրեր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինչպես հայտնում են հանրապետության ԶԼՄ-ները, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ հավատարմագրել է 294 միջազգային դիտորդի։ 

Դրանցից 238-ը ներկայացնում են ԱՊՀ բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի և Ուկրաինայի, այդ թվում՝ 44-ը՝ ուղարկված Համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, 12-ը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, 25-ը՝ Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովի կողմից, 4-ը՝ Միութենական պետության մշտական ​​հանձնաժողովից։