Խորհրդանշական 10 փաստ՝ ԱԺ արտահերթ ընտրությունից հետո

Խորհրդանշական 10 փաստ՝ ԱԺ արտահերթ ընտրությունից հետո

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդանշական 10 փաստ՝ ԱԺ արտահերթ ընտրությունից հետո
1․ Աշոտիկը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցում,
2․ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում և դատապարտվել Ադրբեջանի դատարանում,
3․ թշնամու 1000-ից ավելի զինվորները շարունակում են դիրքավորվել Հայաստանի տարածքում,
4․ պատերազմից հետո արդեն երկրորդ զորակոչն է, որի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը նոր զորակոչիկներով չի համալրվում, այլ տեղի է ունենում միայն զորացրում,
5․ եռաբլուրում և այլ քաղաքների ու գյուղերի գերեզմանատներում դեռևս շարունակվում են զինվորների հուղարկավորություններ,
6․ անհետ կորած զինվորների մասունքները դեռևս գտնվում են պատերազմի դաշտերում և անտառներում,
7․ Հայկական բանակի զինվորների, սպաների խրտվիլակները, ինչպես նաև խոցված զինվորական տեխնիկայի ցուցանմուշները ցուցադրվում են Բաքվի կենտրոնում,
8․ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու դաշնակցային նոր հռչակագիր,
9․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է այս ամենի հեղինակի օգտին տրված քվեները,
10․ Երևանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի փոխանցվում է «պողպատե մանդատ» Հայաստանի քաղաքացիների դեմ նոր անզիջում պայքարի համար։
Շարունակելի, անվերջանալի, անբացատրելի, ցավալի․․․»։