Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում

Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում

Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։

«Հարգելի հայրենակիցներ, նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են, պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,- ասված է հայտարարության մեջ։