ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումը չի կայանա

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումը չի կայանա

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր Ժնեւում կայանալիք հանդիպումը չի կայանա։

Այն հետաձգվել է եւ կկայանա վաղը՝ հոկտեմբերի 30-ին։

***

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան Turan լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Ադրբեջանն է առաջարկել հետաձգել Ժնեւում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա ասել է, որ ներկայումս իրենք սպասում են համանախագահ եռյակի հաստատմանը։ Միաժամանակ Աբդուլաեւան մանրամասնել է, որ ի սկզբանե ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չի եղել եւ նախատեսված է եղել միայն համանախագահ եռյակի հանդիպումը։