Մեդվեդևը նշել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ բանակցելուց հրաժարվելու օգուտը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բացակայության առավելություններին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարումը Ռուսաստանի հետ բանակցություններից օգուտ կբերի երկրին։
Տելեգրամյան իր ալիքում նման կարծիք է հայտնել Մեդվեդևը, փոխանցում է Ura.ru-ն։
«Դրա շնորհիվ (Ռուսաստանի հետ բանակցելուց Զելենսկու հրաժարումը-խմբ․) Ռուսաստանը մինչև վերջ կավարտի իր բոլոր աշխատանքները՝ առանց ավելորդ հարցերի։ Առանց անհարկի փոխզիջումների գնալու»,- գրել է ՌԴ նախկին նախագահը։
Կարծիքներ