Հայտնի է «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի մրցավարական կազմը

Հայտնի է «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի մրցավարական կազմը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է «Արարատ-Արմենիայի» և «Դյուդելանժի» միջև ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղի մրցավարներին: 

Այսպիսով, օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել մակեդոնացի Ալեքսանդար Ստավրևը, որին եզրերում կօգնեն Մարյան Կիրովսկին ու Դեյան Կոստադինովը: Հանդիպման չորրորդ մրցավարն է Դեյան Յակիմովսկին: 

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, «Արարատ-Արմենիան» կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։