Պաշտոնանկ են արվել Ադրբեջանի երկու փոխվարչապետերը

Պաշտոնանկ են արվել Ադրբեջանի երկու փոխվարչապետերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսել է կառավարությունում կադրային բավական լուրջ փոփոխություններ։ Միայն այսօր երկու պաշտոնանկություն է կատարվել։ Ըստ OXU լրատվական կայքի, Իլհամ Ալիեւի հրամանագրերով զբաղեցրած պաշտոնից ազատվել են՝ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալի Հասանովն ու Հաջիբալա Աբութալիբովը։