Գոնե Ռեյկյավիկը ճիշտ գրել սովորիր

Աննա Հակոբյանի գրառումը ինձ անհանգստացրեց այլ տեսանկյունից։ Քանի որ ամուսիններով գործում են նշանային համակարգով, Չարենցի «Երկիր Նաիրի»- ն կորցնելու վրա պիտի ուշադրություն դարձնել։ Գիրք, որից մեկ վայրկյանում կարող է հազարը գնել, բայց լալահառաչ ու հուզախռով գրում է, որ այդ գիրքը մոռացել է «Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ»:
Ուշադրություն դարձրեք, տիկինն անգամ Իսլանդիայի մայրաքաղաքի անունն է սխալ գրում, չնայած ողջ օրը այդ թռիչքուղիների վրա է։ Հուշեմ նրան , որ ոչ թե «Ռեյկավիկ», այլ «Ռեյկյավիկ»։ Ի՞նչ է ուզում տիկինը հասկացնել։ Որ կորցնում ենք մեր «Երկիր Նաիրի՞ն»։ Հիշեցնեմ, որ Չարենցը հետագայում ասում էր, որ իրեն հանգիստ չի տալիս Երկիր Նաիրին, որի գոյությունն անգամ հարցականի տակ է։ Աննա Հակոբյանը տարավ ու «Երկիր Նաիրին» կորցրեց օտար թռիչքուղում։ Որտեղ որ գնում է, անգամ այդ պետության մայրաքաղաքի անունը չի կարողանում ճիշտ գրել։
Գիրքը կորցնելուց հուզվել է, բայց երբ իրական ու ծաղկուն մեր Երկիր Նաիրին ենք իրենց օրոք ու աջակցությամբ կորցնում, դա իրեն չի հետաքրքրում, չի հուզում։ Ընդհակառակը, գրքի կորստին այնպիսի ողբերգականություն է հաղորդում, որ մենք գիտակցենք, թե մեր երկիրն արդեն ենք կորցրել։ Մեր Երկիր Նաիրին։ Սա որևէ բան չի՞ հուշում։
Կարծիքներ