Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5,2 հազար նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5,2 հազար նոր դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 5267 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը մոտ 872 հազար է դարձել։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 116 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 14 606 մարդ։ Օրվա կտրվածքով առողջացել է 7331 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 677 հազար մարդ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էմ ոտ 19 միլիոնի։ Առողջացածների թիվը գերազանցել է 12,1 միլիոնը, մահացությունների ընդհանուր թիվը մոտ 712 հազար է։ Վարակակիրների թվով առաջատարներն են՝ Միացյալ Նահանգները՝ մոտ 5 միլիոն վարակակիր, Բրազիլիան՝ մոտ 2,9 միլիոն վարակակիր, Հնդկաստանը՝ մոտ 2 միլիոն վարակակիր, Ռուսաստանը եւ ՀԱՀ-ն՝ մոտ 530 հազար վարակակիր։