Իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալը

Իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալը

Ես չէի սկսել նստացույց։ Ես հենց սկբից ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ, որպեսզի իրականացնեմ անժամկետ իրազեկման ակցիա։ Ես ասել եմ, որ իրազեկման ակցիայի վերջում պիտի հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը ու կառավարող ուժը հեռանա, ձևավորվի նորմալ, ազգային շահերը սպասարկող կառավարություն, որը պիտի կարողանան լուծի բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվաքանակի մարդկանցով, որը արդեն հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի դեպ, երբ ես Ազատության հրապարակում էի, այնտեղ արդեն կային նստացույց իրականացնող մարդիկ, օրինակ՝ «Սև հովազ» ջոկատի տղաները։ Հետո եկան հացադուլ անող երկու երիտասարդները, հետո «5165»-ը, հետո մյուսը, հետո մյուսը ու այդ բոլորը միավորվելով Ֆրանսիայի հրապարակում՝ սկսվեցին արդեն ամենօրյա ակցիաները։ Ես չեմ համարում, որ ձախողվել ենք ու որ այլևս պետք է ոչինչ չանենք, ավելին՝ ես շարունակելու եմ պայքարել, պայքար, որը տանելու է մեր հիմնական նպատակին։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել»,- հավելեց նա։