16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ

 16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ
 16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ
 16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ
 16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ
 16-ամյա աղջկան խեղդողին տեսել են ազատության մեջ

16-ամյա աղջկան խեղդամահ անողին հիշում եք երևի։ Ցնցող էր դեպքը։ Հիշեցնեմ․ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։ 16-ամյա աղջկան սպանելու համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք  առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով), նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։

Ձերբակալվեց։

Այսօր Գյումրիի մեր աղբյուրը հայտնեց, որ երեկ՝ փետրվարի 3-ին,  ժանը 13։00-ին տեսել են աղջկանը խեղդամահ արած երիտասարդին՝ Իսահակյան փողոցում։  Նա մտնում էր բնակելի շենք։ Տեսնողը ցանկացել է նկարել, չի հասցրել։ Երիտասարդին ընկերակցում էր Գյումրիի ամենալավ հյուրանոց- ռեստորանի տնօրեններից մեկը։ Խնդրեց տնօրենի անունը չգրել։ «Ցնցվել էի, աչքերիս չէի հավատում»,- պատմում է նա։ Նշեմ, որ պատմողը աղջկան խեղդողին ճանաչում է շատ լավ ու  երիտասարդի մասին, ցավալի դեպքի հետ կապված, շատ մանրամասներ էր պատմել։ Երբ հարցրի, գուցե շփոթում եք, ասաց՝ ոչ, Ռաֆոյի նման միայն Ռաֆոն է, հնարավոր չէ շփոթել։ Խոստացավ, որ այսօր կհերթապահի երիտասարդի տան մոտ, հաստատ նա դուրս կգա ու կնկարի։ Բայց հերթապահությունը «անպտուղ է անցել», երիտասարդին այդպես էլ չի կարողացել նկարել։ Ինձ է տրամադրել հանդիպման վայրից որոշ նկարներ, տեղադրել եմ սլայդում։ Գյումրու Իսահակյան փողոցն է։ Բնակելի շենքը, որտեղ մտել է երիտասարդը՝ ուղեկցությամբ, ու ինքը չի հասցրել նկարել։