Ստամբուլում կկայանա Ուկրաինայի հարցով գագաթնաժողով

Փետրվարի 22-ին Ստամբուլում կայանալու է գագաթնաժողով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված հատուկ ռազմական գործողության հարցով:
Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը:
Նրա խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմն ազդեցություն է ունեցել ամբողջ Եվրամիության վրա։
Գագաթնաժողովին մասնակցելու մի շարք պաշտոնյաներ Թուրքիայից և Ուկրաինայից:
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին որոշում է կայացրել:
Կարծիքներ