ԱԱԾ-ն՝ ահաբեկչության լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
Հաղորդագրությունը տեղադրվել է Армения Конец (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է Грант Джамбазян անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ