Կառավարությունը կստանա Վիվասելի 110 հազար բաժնետոմս

Կառավարության վաղվա նիստում ներառված է «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնեմասի 20 տոկոսը որպես նվեր ստանալու հարցը, այսինքն՝ կառավարությունը պետք է հավանություն տա այդ ծրագրին։ Նշենք, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր:
Ընկերության ընդհանուր ժողովի նիստում, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, որոշում է կայացվել և ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը:
Նշենք, որ նույն տաօրինակ առատաձեռնությամբ այլ մասնավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Ամուլսարի հանքը շահագործող Լիդիան Արմենիան, հանկարծակի որոշում են կառավարությանը մասնաբաժիններ նվիրել՝ հավանաբար Նիկոլ Փաշինյանի հմայքին չդիմանալով։
Կարծիքներ