Լուկաշենկոն երկու օրով կգա Հայաստան

Լուկաշենկոն երկու օրով կգա Հայաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, հաղորդում է «Ռիա Նովոստին»։

Լուկաշենկոն գագաթաժողովում իր ելույթում ներկայացնելու է Բելառուսի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների և ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության վերաբերյալ ակտուալ հարցեր։