Իրանը սահմանային պատ է կառուցում՝ անվտանգության համար

Իրանը իր արեւելյան սահմանի երկարությամբ սահմանային պատ է կառուցում՝ անվտանգության մակարդակւ բարձրացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԶՈՒ Շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ Համաձայն IRNA լրատվական գործակալության փոխանցման, գեներալ Բաղերին այդ մասին խոսել է նախօրեին՝ Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում տեղակայված զորամասեր տեսչական այցի ընթացքում։
Նա հատկապես ուշադրություն է դարձրել սահմանապահ զորքերին, գնահատել սահմանային ամրությունների կառուցման ընթացքը։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ երկու նահանգներում էլ տեղակայված կան ինչպես Իրանական բանակի, այնպես էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրավակարգի պահպանության ուժեր։ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ սահմանակից այս մարզերը, ըստ Բաղերիի, շարունակում են մնալ իրանական իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Կարծիքներ