Լեզուս պապանձվեր` չասեի, բայց ելքը Ալիևին դիմելն է

Լեզուս պապանձվեր` չասեի, բայց ելքը Ալիևին դիմելն է

Մինչեւ օգոստոսի 25-ն Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակչությունը պետք է դուրս գա բնակավայրերից։Բերձորի բնակիչներն էլ այսօր  փակել են Լաչինի միջանցքի ճանապարհը՝ պահանջելով չհանձնել Բերձորը։

Սիրելի բերձորցիներ

Ես չեմ հասկանում, թե ում եք դիմում,  սիրելի բերձորցիներ, ումից եք արդարացի բողոքում: Մի հատ մեխի գլուխ նախագահ ունեք, որին ոչ մի հարցով չի կարելի դիմել, Հայաստանում մի հատ վարչապետ կա` մուկը թսում ա` մտնում ա բունկեր: Էդ Հայաստանի վարչապետը մի հատ հանրային խորհրդի նախագահ ունի Սծյոպիկ Սաֆարյան անունով, հայտարերել է, որ Հայաստանը ոչ մի իրավասություն չունի Բերձորի վրա: Ցավում եմ, ձեզնից էլ շատ եմ ցավում, որ այսպես եղավ, բայց ի՞նչ անեմ, ձեռս չի հասնում, ուժս չի պատում: Լեզուս պապանձվեր` չասեի, բայց ելքը Ալիևին դիմելն է: Մի հատ նամակ գրեք, ասեք` Հայաստանից ոչ մի մեքենա չենք թողնի անցնի, միայն թե մեզ տնավեր մի սարքիր: Կիրթ մարդ ա Ալիևը, սարսաղ Նիկոլի թայը չի: Կհասկանա ձեր ցավը, մի բան կմտածի:

Էդիկ Անդրեասյան