Կխնդրեմ դիպուկահարներին իրենց շեֆի հոգեկան հանգստության համար այդ պատուհանները փակեն. Մանուկյան

Կխնդրեմ դիպուկահարներին իրենց շեֆի հոգեկան հանգստության համար այդ պատուհանները փակեն. Մանուկյան

Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս պահին ԱԺ շենքում են գտնվում մի քանի դիպուկահարներ, որոնց կարելի է նկատել անգամ հեռվից, նրանք զենքերով նայում են դեպի Բաղրամյան՝ հանրահավաքի մասնակիցներին։

Քիչ առաջ իր ելույթում ՀՓՇ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը դիմեց դիպուկահարներին։

«Կխնդրեմ դիպուկահարներին իրենց շեֆի հոգեկան հանգստության համար այդ պատուհանները փակեն, նա հիմա հաստատ լսում է մեր ձայնը ու նյարդայնանում»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր՝ չի պատրաստվում ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ կոնկրետ այդ հարցով չի դիմելու Սահմանադրական դատրան:

Այսօր նաեւ ՀՓՇ պատվիրակությունը՝ Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են նախագահին, նրան հորդորել, որպեսզի նա ամեն դեպքում դիմի ՍԴ։
Նախագահը ասել է, որ իրենց հորդորը ի գիտություն է ընդունում, որոշման մասին այսօր տեղյակ կպահի։