Կորեացի պաշտոնյան սենյակից «վռնդել» է ՌԴ նախարարներին

Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներից մեկը, ով պատասխանատու է արարողակարգի համար, նիստերի սենյակից դուրս է հրավիրել Ռուսաստանի կառավարության նախարարներին, որոնք շտապել են զբաղեցնել իրենց տեղերը, նախքան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներս մտնելը։
Միջադեպի կադրերը ուղիղ եթերում հեռարձակել են հյուսիսկորեական լրատվամիջոցները։
Առաջինը դահլիճ է մտել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի կողքին նստած են առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը և փոխվարչապետ Վիտալի Սավելևը։ Հեռարձակվող կադրերում երևում են նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը։
«Դուրս եկեք նախասրահ», - ռուս նախարարներին հրամայական տոնով ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան, ով չի երևում կադրերում:
«Իսկ ինչո՞ւ եկանք այստեղ: Միանգամից պետք է զգուշացնեիք...»,- ի պատասխան տարակուսած հարցրել է կառավարության անդամներից մեկը:
«Սկբից պետք է մեր առաջնորդը գա», - բացատրել է հյուսիսկորեացի պաշտոնյան:
Կարծիքներ