Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 178-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 178-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի չորսին տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 178-ի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Պայթյունից տասն օր անց, դեռ երեսուն մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ, հաղորդվել էր 171 զոհվածի եւ մոտ 6 հազար վիրավորի մասին։